Հայ բռնցքամարտիկը կպայքարի «Chemistry Cup 2017»-ի ոսկե մեդալի համար
SportԲռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ 49 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը դուրս է եկել «Chemistry Cup 2017»-ի եզրափակիչ:
Արմենպրեսի հաղորդմամբ` Գերմանիայի Հալլե քաղաքում ընթացող Chemistry Cup 2017 միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներ 69 կգ քաշային Գոռ Երիցյանն ու 81 կգ քաշային Վազգեն Շահվերդյանը քառորդ եզրափակիչում պարտություն են կրել, իսկ 49 կգ քաշային Հովհաննես Դանիելյանն իր մեկնարկային մենամարտում հաղթանակ է տարել և դուրս եկել եզրափակիչ: Հովհաննեսը ոսկե մեդալի համար կմրցի Էկվադորի ներկայացուցչի հետ, ով Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է: