Yerevan, 23.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ Նախագահը չի կիսում մոտեցումը, թե Գիտությունների ազգային ակադեմիան սպառել է իրեն

Society

 Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը չի կիսում այն մոտեցումը, որ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան սպառել է իրեն: Գիտությունների ազգային ակադեմիայի  նախագահության տարեկան հաշվետվության ներկայացման ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով ակադեմիայի անդամների բարձրացրած մտահոգությանն այն մասին, թե խոսակցություններ են շրջանառվում, որ գիտությունների ազգային ակադեմիան սպառել է իր առաքելությունը, ընդգծեց, որ նման դիրքորոշումը ինքը չի կիսում, քանի որ եթե կիսեր այդ մոտեցումն, այդ ուղղությամբ վաղուց աշխատանքներ տարած կլինեին: «Բնականաբար, ես չեմ կիսում այս տեսակետը, որովհետև եթե կիսեի նման մոտեցումը մենք վաղուց այդ ուղղությամբ քայլեր կանեինք: Ես կողմնակից եմ, որպեսզի օպտիմալացվեն այն հաստատությունները, որոնք կան թղթի վրա: Դրանք պետք է իրական լինեն: Ես կարծում եմ, որ այնտեղ, որտեղ չկան հնարավորություններ, որտեղ ուղղակի  քիչ քանակությամբ մարդիկ են հավաքվել և արդյունք չկա, այդ մասը պետք է օպտիմալացնել և ուժեղացնել այն հատ վածները, որոնք աշխատում են և մեր երկրին պատիվ են բերում ու զարգացնում են գիտությունը Հայաստանում: Բացարձակապես որևէ այլ մոտեցում չի եղել մեր կողմից և չկա այդպիսի մոտեցում»,- Արմենպրեսի հաղորդմամբ` նշեց Նախագահ Սարգսյանը:

ՀՀ Նախագահը ակադեմիայի անդամներին կոչ արեց նախաձեռնող լինել:  «Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ կան ակադեմիայի ստորաբաժանումներ, որոնք արդյունավետ չեն աշխատում: Խոսքը սրանց պետք է վերաբերվի: Այլ ճանաարհ ես չեմ տեսնում:  Այո, սերտ կապ պետք է լինի գիտությունների ազգային ակադեմիայի և մեր ուսումնական հաստատությունների մեջ:  Իհարկե, համալսարանական գիտությունն էլ պետք է զարգանա, սակայն իրարից տարանջատելը, կարծում եմ, սխալ է, և այն կարծիքները, թե ակադեմիան իր առաքելությունն ավարտել է այդպիսի մոտեցումը ես չեմ ընդունում»,- հավելեց Սերժ Սարգսյանը: :

Անդրադառնալով երբեմն լրատվամիջոցներում որոշ անձանց կողմից գիտությունների ազգային ակադեմիայի հասցեին հնչող քննադատությունների վերաբերյալ ակադեմիայի անդամների մտահոգությանը` Նախագահ Սարգսյանը նկատեց, որ մեր հասարակության մեջ որևէ մեկն ապահովագրված չէ քննադատությունից և զերծ չէ դրանից: «Կարծում եմ` այս երկրում ամենաքննադատվող հաստատությունը նախագահականն է, և ամենաքննադատվող անձնավորությունը ես եմ: Այդ քննադատությունից որևէ մեկը հաճույք չի ստանում: Միայն մազոխիստները կարող են քննադատությունից հաճույք ստանալ: Սակայն, այնուհանդերձ, որոշ քննադատությունների մեջ, եթե դրանք առարկայական են, եթե դրանք չարությամբ լեցուն չեն, եթե դրանք ուղղված ենք աշխատանքները ուղղելուն, միշտ կարելի է գտնել ռացիոնալ հատիկ»,- նշեց նա:

Սերժ Սարգսյանը կոչ արեց չզարմանալ, որ լրատվամիջոցներում, ընդհանրապես հանրային խոսքի մեջ շատ մարդիկ խոսում են թեմաների շուրջ, որոնցից գաղափար չունեն: Նրա կարծիքով` դա այն գինն է, որ վճարում ենք փակ հասարակությունից բաց հասարակություն անցնելու ճանապարհին: «Եվ մի կարծեք, որ այդպիսի մոտեցումը միայն ակադեմիայի կամ գիտության մասով չէ: Եթե հիմա գոնե այս ժամանակահատվածը վերցնենք, որովհետև ամենացայտուն կերպով նման երևույթները դրսևորվում են նախընտրական ժամանակահատվածում, մարդիկ խոսում են թեմաներից, որոնցից ընդհանրապես գաղափար չունեն: Պարտադիր չէ, որ բոլորի խոսքը կոմպետենտ լինի, պարտադիր չէ բոլորի խոսքն ազդեցիկ լինի, ուղղակի վատն այն է, որ այդ մարդիկ, ուղիղ նայելով տեսախցիկին, իսկ հեռուստատեսությամբ` հեռուստադիտողի աչքին, սուտ են ասում, թվեր են հնարում, որոնք իրականության հետ որևէ առնչություն չունեն: Նույնն էլ գիտության պարագայում:  Հանդուրժող եղեք, դուք ևս ակտիվություն ցուցաբերեք,  ինքներդ խոսեք հաջողությունների մասին: Սա էլ երկրորդ խնդիրն է, որովհետև շատերը չեն ցանկանում հրապարակավ հակադրել տգետներին, հրապարակավ հակադրել այն մարդկանց, ովքեր իսկապես թեմայից չեն հասկանում, բայց խոսում են: Չեն ցանկանում, որովհետև մտածում են, որ վաղը մյուս օրը «Ֆեյսբուք»-ով կամ կայքերով կսկսեն անձնական վիրավորանքներ հասցնել իրենց: Բայց եթե ցանկանում ենք մեր տեսակետը պաշտպանել, պետք է անենք դա: Եթե ցանկանում ենք, որ այս ժամանակահատվածն ավելի կարճ տևի, քան կարող է տևել, ինքներս պետք է սկզբունքային մոտեցում ցուցաբերենք, հակադրվենք ու մեր կարծիքը ներկայացնենք»,- եզրափակեց ՀՀ Նախագահը:

 

Up to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia