Yerevan, 22.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Առաջին տարին է, որ Երվանդը մեր կողքին չէ… կգնանք իր մոտ, իր կողքին կլինենք». Իրինա Հարությունյան

Lifestyle

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը դերասանուհի Իրինա Հարությունյանն է: Նրա հետ զրուցեցինք գործնական անցուդարձի, թատերական նոր գործունեության ու նոր ձեռքբերումների շուրջ: Ի դեպ, թեև թեման ծանր էր, բայց զրուցեցինք նաև մեկ տարի առաջ կյանքից հեռացած երիտասարդ, խոստումնալից ու սիրված դերասան Երվանդ Ենգիբարյանի մասին:

-Բացի սերիալից, այժմ ի՞նչ զբաղվածություն ունեք:

-Մարտ ամսին հիմնել եմ «Դեվարտե» ընկերությունը, թատերական գործունեությամբ ենք զբաղվում: Թատերախմբում ընդգրկված են սիրված ու ճանաչված դերասաններ՝Յուրի Իգիթխանյան, Յուլիա Ֆինկ, Տաթև Մելքոնյան, Յանա Գաբրիելյան, Ժաննա Բուտուլյան… Ինքս էլ հանդես եմ գալիս և՛ որպես ռեժիսոր, և՛ որպես դերասանուհի: Արդեն մեկ ներկայացում բեմադրել եմ: Տիկնիկային թատրոնում ենք խաղում: Հոկտեմբերի 21-ին մասնակցելու ենք <Լոռի> փառատոնին, որը նվիրված է Սոս Սարգսյանի հիշատակին…

-Փաստորեն, թատերական գործունեությամբ զբաղվում եք և այլևս դատարկություն չեք զգում: Բայց, ամեն դեպքում, չե՞ք կարոտում Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը, չէ՞ որ այն Ձեզ համար տուն է եղել…

-Իհարկե, սուտ կլինի, եթե ասեմ՝ թատրոնը չեմ կարոտում: Կարոտում եմ ներկայացումները, այնտեղ ապրածս օրերը: 15 տարի աշխատել եմ այդ թատրոնում, այդ բեմում… Ես ինձ երբեք առանց թատրոն չեմ պատկերացնում, այն իմ կյանքի անբաժան մասն է: Հավանաբար, դա էր պատճառը, որ որոշեցի, թեկուզև առանձին, բայց նման գործունեությամբ զբաղվել:

-Իրինա, իսկ Ձեր հեռանալուց հետո չի՞ եղել առաջարկ՝ վերադառնալ թատրոն:

-Ես այս հացի շուրջ շատ խոսել չէի ցանկանա, սա ինձ համար շատ ցավոտ թեմա է: Հեռացել եմ, քանի որ դրա համար ունեի որոշ պատճառներ և վերջ:

-Իսկ շփումը պահպանվո՞ւմ է նախկին կոլեկտիվի, գուցեև՝ ղեկավար կազմի հետ:

-Ոմանց հետ շփում կա, ոմանց հետ՝ ոչ: Դրանում արտառոց ոչինչ չկա:

-Մի փոքր անդրադառնանք Ձեր ներկայիս գործունեությանը՝ սերիալին: «Հարազատ թշնամի»-ն արդեն բավական ժամանակ էկրաններին է: Ինքներդ, որպես դերասանուհի, չե՞ք հոգնել:

-Անկեղծ ասած՝ ոչ: Դա աշխատանք է, որը մենք սիրով ենք կատարում, ինչի՞ց պետք է հոգնեմ: Սցենարն արագ զարգացում է ապրում, նոր իրավիճակներ են գրվում: Ընդհանրապես, այն ամենից, ինչը վերաբերում է իմ մասնագիտությանը, ես չեմ հոգնում:

-Հետաքրքիր է, սերիալն իսկապե՞ս դերասանին ֆինանսական ապահովվածություն է ընձեռում:

-Որոշ չափով՝ այո: Շատ ուրախ եմ այն դերասանների համար, ովքեր նկարահանվում են, քանի որ ինչ-ինչ պատճառներով կրճատեցին սերիալները տարբեր հեռուստաընկերություններում: Շատ մարդիկ թատրոն չեն գնում, դերասաններին չեն ճանաչում, իսկ սերիալը հնարավորություն էր տալիս մեր սկսնակ դերասաններին ճանաչելու…Ինչ վերաբերում է գումարին, ապա թատրոնի ֆիքսված աշխատավարձին գումարվում է մի փոքր օգնություն՝ սերիալի շնորհիվ:

-Շատերի համար թատրոնի աշխատավարձն է կողմնակի օգնություն, սերիալինը՝ ապրելու միջոց: Դե, գաղտնիք չէ, որ թատրոնում աշխատավարձը շատ ցածր է:

-Անկեղծ ասած՝ ինձ մոտ միշտ հակառակն է եղել, այդ պատճառով օբյեկտիվ պատասխանել չեմ կարող: Ես թատրոնին, իմ մասնագիտությանը մեծ հաճույքով եմ վերաբերում: Թատրոնն ու սերիալը միմյանցից շատ տարբեր են, համեմատել չեմ կարող: Իհարկե, սերիալում նկարահանվելով՝ դերասանները ոչ միայն հաճույք են ստանում, նաև գումար են վաստակում: Բայց թատրոնում էլ լինում են կոմերցիոն ներկայացումներ, որոնք վատ չեն վարձատրվում… Այսպես ասած՝ դերասանները ստիպված են «ձեռքերն այս ու այն կողմ գցել»՝ իրենց ապրուստն ապահովելու համար:

-Որոշ ժամանակ առաջ խոսակցություններ էին տարածվել, որ պատրաստվում եք Հայաստանից հեռանալ: Դեռ նման նպատակներ ունե՞ք:

-Դա ընդամենը բամբասանք էր, որը ծագեց, երբ մեկ տարի առաջ մեկնեցի արտասահման՝ հանգստանալու, հարազատներիս և ընկերներիս տեսակցելու: Իսկ երբ թատրոնից դուրս եկա, քաղաքում խոսակցություններ տարածվեցին, թե պատրաստվում եմ մեկնել ԱՄՆ: Բայց ես նման նպատակ չեմ ունեցել և չեմ էլ պատրաստվում: Ապրելու և աշխատելու եմ Երևանում: Եթե գործնական առաջարկներ ունենամ դրսից, գուցեև գնամ, բայց՝ ժամանակավոր: Միանշանակ պետք է ասեմ՝ Հայաստանն ընդմիշտ չեմ պատրաստվում լքել:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Աղբյուրը` http://life.panorama.am/hy/news/2014/10/...
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia