Բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակվել է Վարդենյաց լեռնանցքը
SocietyՄարտի 18-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակվել է Վարդենյաց լեռնանցքը:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: