Դանակահարություն Դեղձուտ գյուղում. կասկածյալը ձերբակալված է
SocietyԱրարատի մարզի Դեղձուտ գյուղում դանակահարություն է տեղի ունեցել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։
«Երկու օր առաջ Դեղձնութ գյուղում միջադեպ է գրանցվել, որտեղ կտրող–ծակող գործիքով վիրավորել են գյուղացիներից մեկին: Պարզվում են միջադեպի հանգամանքները, վիճաբանության շարժառիթը: Կասկածյալը ձերբակալվել է»,- ասաց Տռուզյանը: