Նախընտրական ծրագրերում ավիացիայի վերաբերյալ որևէ առարկայական դրույթ չկա. Վիկտոր Վանցյան
EconomicsԿառավարությունում գրագետ, բանիմաց մարդիկ են աշխատում, բայց, ցավոք, ավիացիոն ոլորտի ոչ մի մասնագետ չունեն:
«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի կազմակերպած՝ նախընտրական ծրագրերում տնտեսական դրույթների վերաբերյալ քննարկմանը նման դիտարկում արեց «Զբոսաշրջային և ավիագործակալների ազգային ասոցիացիա» իրավաբանական անձանց միության նախագահ Վիկտոր Վանցյանը:
«Ավիացիայի զարգացման պետական ծրագիր չկա, չկա նաև ավիացիոն օրենսգիրք, բացի դրանից, որքանով հայտնի է, քաղաքական ուժերի կողմից ներկայացված նախընտրական ծրագրերում ավիացիայի վերաբերյալ որևէ առարկայական դրույթ չկա»,-ասաց նա:
Անդրադառնալով զբոսաշրջության ոլորտին՝ միության նախագահը նշեց, որ համաձայն այս Կառավարության ծրագրի՝ մինչև 2020 թվականը նախատեսվում է զբոսաշրջիկների քանակը հասցնել 1 միլիոնից 5 միլիոնի, սակայն նույն Կառավարության բյուջեով անցած տարվա համեմատ գրեթե 2 անգամ նվազեցված է տուրիզմին տրամադրվող բյուջեն:
«Կառավարության հետ այս ուղղությամբ անցկացվել են հանդիպումներ, մինչդեռ դրանք արդյունք չեն տվել»,-եզրափակեց նա: