Ձամբրոտա. Յուվենտուսն իր մակարդակով երբեք այսքան մոտ չի եղել Բարսելոնային
SportԿատալոնական «Բարսելոնայի» և Թուրինի «Յուվենտուսի» նախկին պաշտպան Ջանլուկա Ձամբրոտան գնահատել է թիմերի շանսերը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում:
«Այս դիմակայության մրցակիցները կարող էին եզրափակչի մասնակցել «Բավարիա»-«Ռեալ» զույգի հաղթողի հետ: «Բարսելոնան» և «Յուվենտուսն» այն թիմերից են, որոնք մրցաշրջանի վերջում կարող են տրեբլ ձևակերպել:
Թուրինցիները կարող են դուրս գալ կիսաեզրափակիչ: Մասիմիլիանո Ալեգրիի թիմը երբեք իր մակարդակով այնքան մոտ չի եղել «Բարսելոնային»: Կատալոնացիներն ուժեղ են, սակայն նրանք կատարյալ թիմի տեսք չունեն, ինչպես դա Խոսեպ Գվարդիոլայի ժամանակ էր:
«Յուվենտուսը» պատրաստ է ամեն ինչ անել կիսաեզրափակիչ դուրս գալու համար»,- Ձամբրոտայի խոսքը մեջբերում է «La Gazzetta dello Sport»-ը: