Իբրահիմովիչը կմնա ՄՅՈւ-ում, եթե Ռունիի և Պոգբայի չափ աշխատավարձ ստանա
Sport«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է մնալ ակումբում նաև հաջորդ մրցաշրջանում, եթե նրա աշխատավարձը բարձրացվի, գրում է «The Sun»-ը:
Շվեդ հարձակվողի պայմանագիրը, որն առաջին մրցաշրջանն է անցկացնում մանկունիացիների կազմում, կարող է երկարաձգվել ևս մեկ տարով:
Իբրահիմովիչը պատրաստ է այն երկարաձգել, եթե «Մանչեսթեր Յունայթեդն» իր աշխատավարձը դարձնի շաբաթական 300 հազար ֆունտ՝ այնքան, որքան ստանում են Ուեյն Ռունին և Պոլ Պոգբան: Այժմ շվեդ ֆուտբոլիստը շաբաթական 260 հազար ֆունտ է ստանում:
Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Իբրահիմովիչը 25 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 15 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: