Հայաստանի բուժհաստատություններում ճապոնական սարքավորումները զգալի ծավալ են կազմում. նախարար
SocietyՀայաստանի բուժհաստատություններում ճապոնական սարքավորումները զգալի ծավալ են կազմում։ Այս մասին, այսօր՝ մարտի 19-ին, Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչիի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը։
ԱՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը նրանք քննարկել են առողջապահության ոլորտում երկու երկրի համագործակցության ընթացքը եւ ընդլայնման հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում նախարարը երախտագիտությամբ փաստել է, որ Ճապոնական կառավարությունը Հայաստանին նշանակալի օգնություն է ցուցաբերում՝ անհատույց տրամադրելով բժշկական սարքավորումներ, իրականացնելով կրթական եւ շարունակական մասնագիտական զարգացման ծրագրեր։
Ճապոնացի մասնագետները հայ գործընկերների հետ աղետների ժամանակ բժշկական օգնության կազմակերպման եւ, ընդհանրապես, աղետների դեմ պայքարում ունեցած հարուստ փորձն են կիսել։
Նախարարն առաջարկել է ընդլայնել առողջապահության ոլորտում կրթական ծրագրերը՝ դրանք կազմակերպելով նաեւ Հայաստանում։ Լեւոն Ալթունյանը կարեւորել է նաեւ բժշկական սարքավորումների մասնագետների վերապատրաստումները, քանի որ Հայաստանի բուժհաստատություններում ճապոնական սարքավորումները զգալի ծավալ են կազմում։
Նախարար Ալթունյանին հետաքրքրել է առողջապահության ֆինանսավորման եւ բժշկական ապահովագրության կազմակերպմանճապոնական փորձը ։Ինչը դեսպանը ներկայացրել է ընդհանուր գծերով։
Երկուստեք կարեւորվել է առողջ կենսակերպի ներդրման եւ այլ ոլորտներում եւս փոխգործակցության եզրեր գտնելը։