Բքի պատճառով փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհը եւ Վարդենյաց լեռնանցքը
SocietyՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհը եւ Վարդենյաց լեռնանցքը:
Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է:
Կատարվում են ճանապարհների մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: