«Ռոմա»-ն Տոտիին առաջարկում է կարիերայի ավարտին դառնալ ակումբի տնօրեն
SportԻտալական «Ռոմա»-ն Ֆրանչեսկո Տոտիին կարիերայի ավարտին կառաջարկի մնալ թիմում` որպես ակումբի տնօրեն:
Այս մասին գրում է Independent-ը: «Մենք դեռ առիթ չենք ունեցել Տոտիի հետ խոսել իր ֆուտբոլային ապագայի մասին, բայց նա առաջարկ ունի ակումբից՝ 6 տարի աշխատել որպես տնօրեն»,- ասել է «Ռոմա»-ի նախագահ Ջեյմս Պալոտան:
40-ամյա Տոտին գոհ չէ այն խաղաժամանակից, որ ստանում է և մտադրություն ունի ավարտել ֆուտբոլային կարիերան:
Ֆրանչեսկո Տոտին 2006 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոնն է: Նա «Ռոմա»-ի կազմում դարձել է Իտալիայի չեմպիոն, գավաթակիր, Սուպերգավաթակիր: