Սուր շնչառական հիվանդությունների հետեւանքով հոսպիտալացված հիվանդների 97 տոկոսը երեխաներն են
SocietyՀանրապետությունում սուր շնչառական հիվանդությունների եւ գրիպի հետեւանքով հոսպիտալացված հիվանդների 97 տոկոսը հիմնականում 0-5 տարեկան երեխաներն են:
Նրա խոսքով` այսօր էլ շարունակվում են հոսպիտալացումները, շտապօգնության կանչերը գրիպի եւ այլ շնչառական հիվանդությունների հետ կապված:
«Նախորդ տարվա համեմատ, այս տարի սուր շնչառական հիվանդությունների հետ կապված կրկնակի անգամ նվազել է թե հոսպիտալացվածների եւ թե շտապօգնության կանչերի թիվը»,- ասաց նա:
Թորոսյանը նշեց, որ երեխաների շրջանում հոսպիտալացման ակտիվություն նկատվել է հունվար-փետրվար ամիսներին:
«Առողջապահության նախարարությունն անում է ամեն հնարավորը, որպեսզի երեխաները պատշաճ ձեւով բուժօգնություն ստանան, եւ որեւէ երեխա անհրաժեշտ բժշկական օգնությունից զերծ չմնա»,-հավելեց նա:
Ոլորտի պատասխանատուն սուր շնչառական վարակներից խուսափելու համար հորդորեց հագնվել եղանակին համահունչ եւ չզբաղվել ինքնաբուժմամբ` հետագա բարդություններից խուսափելու համար: