ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան
EconomicsՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը 2017 թվականի մարտի 27-28-ը պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան:
Այդ մասին ՀՀ վարչապետի որոշումը տեղադրված է կառավարության կայքում:
Պաշտոնական պատվիրակության կազմում են նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը, ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը և այլք: