ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների ծավալը նվազել է
EconomicsՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների ներհոսքը 2017 թվականի հունվարին կազմել է 84 մլն 328 հազար ԱՄՆ դոլար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ կենտրոնական բանկի տվյալները, 2016 թվականի դեկտեմբերին դրանք կազմել էին 211 մլն 572 հազար ԱՄն դոլար: Հունվարին ներհոսքը նվազել է շուրջ 127 մլն 244 հազար դոլարով: Հատկանշական է, որ ուղարկվոÕ ² տրանսֆերտների մոտ կեսը բաժին է հասնում ՌԴ-ից ուղարկվող փոխանցումներին: Հունվարին դրանց ծավալը կազմել էր 43 մլն 553 հազար ԱՄՆ դոլար, իսկ ԱՄՆ-ից Հայաստան է ուղարկվել 10 մլն 750 հազար դոլար:
2017 թվականի հունվարին ՀՀ–ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր իրականացված փոխանցումների արտահոսքը կազմել է 42 մլն 647 հազար ԱՄՆ դոլար, որից 16 մլն 661 հազարը` ՌԴ, իսկ 5 մլն 699 հազարը` ԱՄՆ: 2016 թվականի դեկտեմբերի համեմատ դրանց ծավալը նվազել է 66 մլն 378 հազար դոլարով: Դեկտեմբերին Հայաստանից արտերկիր ուղարկվող տրանսֆերտների ծավալը կազմել էր 109 մլն 25 հազար դոլար:
Արդյունքում` 2017 թվականի հունվարին տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 41 մլն 681 հազար դոլար, այդ թվում 26 մլն 891 հազարը բաժին է հասնում ՌԴ-ին, իսկ 5 մլն 51 հազարը` ԱՄՆ-ին: 2016 թվականի դեկտեմբերին զուտ ներհոսքը կազմել էր 102 մլն 547 հազար դոլար, հուվարի ցուցանիշը գերազանցելով 60 մլն 866 հազար դոլարով: