Հայաստանի Մ17 հավաքականն Անթալիայում մարզվել է
SportՖուտբոլի Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն այսօր՝ մարտի 21-ին մեկնել է Անթալիա:
Մարտի 23-ից 28-ը Թուրքիայում կկայանա Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2016/2017 թթ. առաջնության էլիտ-ռաունդի մրցաշարն առաջին խմբում:
Մեր ընտրանին առաջին մարզումն է անցկացրել:
Առաջին հանդիպումը կկայանա մարտի 23-ին Գերմանիայի տարիքակից հավաքականի հետ: