Արցախի նախագահն այցելել է Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնի նոր մասնաշենք
SocietyԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 22-ին այցելել է Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնի նոր մասնաշենք, որը գտնվում է կառուցման վերջնափուլում: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Երկրի ղեկավարը կարեւորել է կենտրոնի տեխնիկական հագեցումը ժամանակակից սարքավորումներով եւ ընդգծել, որ այս ուղղությամբ պետությունն անելու է հնարավորը: