Ժերար Պիկեն տուգանվեց
Sport«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն տուգանվել է Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի առաջին խաղում Բիլբաոյի «Աթլետիկից» կրած պարտությունից հետո մրցավարին քննադատելու համար, հաղորդում է Marca-ն: Պիկեն ստիպված կլինի վճարել 3 հազար եվրո տուգանք:
Հիշեցնենք, որ հունվարի 5-ին տեղի ունեցած խաղում «Բարսելոնան» պարտվել էր 1:2 հաշվով, թեեւ «Աթլետիկը» հանդիպումն ավարտեց 9 ֆուտբոլիստներով: Պիկեն, խոսելով Ֆերնանդես Բորբալանի մրցավարության մասին, նշել էր, որ «այդպիսի մրցավարությունը ֆուտբոլային խաղը դարձնում է վիճակախաղ»: Պատասխան խաղում «Բարսելոնան» հաղթել էր 3:1 հաշվով եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ: