ԱՄՆ-ում անչափահասները նկարահանել են 15-ամյա տղայի բռնաբարությունը
ԱՄՆ-ի ոստիկանությունը հետաքննում է Կենտուկի նահանգի երիտասարդական երեկույթին 15-ամյա տղայի դաժան սեռական անարգման փաստը, գրում է NEWS.ru-ն:
Անչափահասներն այդ ծաղրուծանակը նկարահանել են բջջային հեռախոսով եւ տարածել այն իրենց ծանոթների շրջանում: Ոստիկանությունը նրանց ձերբակալել է հոկտեմբերի 19-ին՝ Հոփքինսվիլում: Իսկ տուժած անչափահասին ծանր, բայց կայուն վիճակով տեղափոխել են հիվանդանով:
Երեք ավագ կասկածյալների համար 1-ակա միլիոն դոլար գրավ է նշանակվել: Նրանք կասկածվում են ոչ միայն սեռական բնույթի բռնի գործողությունների, այլ նաեւ կյանքի համար վտանգավոր վնասվածքներ պատճառելու մեջ: Ոստիկանությունը մտադիր է շարունակել կալանավորումները: