Ասկերանի դպրոցականները ճանաչողական այցով եղել են Շուշիի կրթօջախներում
SocietyԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Մասնագիտական ճիշտ կողմնորոշում» ծրագրի շրջանակներում մարտի 23-ին Ասկերանի շրջանի հանրակրթական դպրոցների 8-9-րդ դասարանների տղա աշակերտների համար Շուշիում կազմակերպվել է ճանաչողական այց:
Այցի շրջանակներում աշակերտները եղել են Շուշիի Արսեն Խաչատրյանի անվան պետական հումանիտար քոլեջում, արվեստի կենտրոնում, տեխնոլոգիական համալսարանում, «Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարանում և կերպարվեստի պետական թանգարանում:
Հաստատությունների ներկայացուցիչները դպրոցականներին մանրամասն պարզաբանել են իրենց ոլորտի առավելությունները, գործառույթները և խորհուրդ տվել աշակերտներին՝ հետագայում ուսումը շարունակել Շուշիի որևէ կրթական հաստատությունում:
ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդության բաժնի պետ Դավիթ Ղուկասյանը նշել է, որ ճանաչողական այցին մասնակցում է Ասկերանի շրջանի 17 համայնքի 132 աշակերտ:
«Ծրագրի նպատակն է՝ օգնել աշակերտներին, որ նրանք ոչ ֆորմալ կրթությանը լուրջ վեր
Ճանաչողական այցի մասնակից, Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Նանար Աղաջանյանն ասել է, որ նման նախաձեռնությունը շատ կարևոր ու նպատակային է երեխաների մասնագիտական կողմնորոշման համար:
«Այս ծրագիրը խթան է հանդիսանալու, որ աշակերտները մոտիկից ծանոթանան Շուշիի ուսու
Հովսեփավան համայնքի դպրոցի 8-