Բորուսիան նվազեցրել է Օբամեյանգի տրանսֆերային արժեքը
SportԴորտմունդի «Բորուսիան» նվազեցրել է թիմի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերային արժեքը,- տեղեկացնում է Don Balon-ը:
Նշվում է, որ դեռ հունվարին 27-ամյա հարձակվողի տրանսֆերի համար «բզեզները» ցանկանում էին ստանալ 80 մլն եվրո, սակայն վերջերս ակումբի գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Բատցկեն հաղորդել է, որ «Բորուսիան» պատրաստ է բաց թողնել ֆուտբոլիստին արդեն 65 մլն եվրոյի դիմաց:
Հավելենք, որ Օբամեյանգը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 33 հանդիպման, դարձել 30 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: