Օգյուստ Ռոդենի «Անդրոմեդան» կվաճառեն փարիզյան աճուրդում
CultureՕգյուստ Ռոդենի «Անդրոմեդա» քանդակը, որը գրեթե պատահաբար է հայտնաբերվել Մադրիդի բնակարաններից մեկում, մայիսի 30-ին աճուրդի կհանվի Փարիզում:
Ինչպես հայտնում է Euromag-ը, ֆրանսիացի քանդակագործի գլուխգործոցը հնարավոր կլինի տեսնել մարտի 28-ին կազմակերպվելիք ցուցադրությանը:
2016-ի ավարտին Artcurial ֆրանսիական աճուրդի տան մասնագետները հրավիրվել էին Իսպանիա, բայց հուս չունեին նման հայտնագործության հանդիպել: Զարմանալիորեն նրանց հանձնեցին Ռոդենի «Անդրոմեդա» քանդակը:
Օգյուստ Ռոդենը մարմարե քանդակի 5 օրինակ է ստեղծել, որոնցից երեքը գտնվում են թանգարաններում` Փարիզի քանդակագործության թանգարանում, Ֆլիադելֆիայի և Բուենոս Այրեսի թանգարաններում:
Չորրորդ օրինակը 3 մլն դոլարով գնել է անհատ կոլեկցիոները մոտ տաս տարի առաջ Նյու Յորքում:
Իսկ հինգերորդի մասին միայն հայտնի էր, որ այն Ռոդենը 1888-ին նվիրել է չիլիացի ընկեր-կոլեկցիոներին: Քանդակի արժեքը գնահատվում է 800 000-ից 1.2 մլն եվրո: