Հռոմի համաձայնագրերի 60-ամյակի կապակցությամբ Երևանում կբացվի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդես
CultureՀռոմի համաձայնագրերի 60-ամյակի կապակցությամբ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը, Հայաստանում Իտալիայի դեսպանության հետ համատեղ կազմակերպում է լուսանկարների ցուցահանդես՝ «Էլ ավելի սերտ միություն» խորագրով: Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա մարտի 24-ին Հայաստանի նկարիչների միությունում:
Արմենպրեսի հաղորդմամբ` բացմանը ներկա կլինեն Եվրոպական միության պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին և Հայաստանում Իտալիայի դեսպան Ջովանի Ռիչուլլին:
Ցուցահանդեսը կգործի մարտի 25-27-ը:
Վաթսուն տարի առաջ՝ 1957 թվականի մարտի 25-ին, Հռոմի համաձայնագրերով՝ Եվրոպական տնտեսական համայնքի եւԵվրատոմի մասին համաձայնագրերով ստեղծվեց միասնական շուկան, որն ապահովում է մարդկանց, ապրանքների, ծառայությունների եւ կապիտալի ազատ տեղաշարժը: Այդ ժամանակ Եվրոպայի քաղաքացիների բարեկեցության եւկայունության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծվեցին: 60-ամյա հոբելյանի կապակցությամբ Եվրոպան հպարտ էհետադարձ հայացք ուղղել դեպի անցյալը` լիահույս նայելով առաջ: