Թարմացվում և նորոգվում են նստարաններն ու աղբամանները
SocietyՄայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են «Երևան» գրվածքով նստարանների և ձուլվածքով աղբամանների արտաքին տեսքի թարմացման, ինչպես նաև ձմռան ամիսներին դրանց վնասված նմուշների նորոգման աշխատանքներ: Գործընթացը մեկնարկել է երևանյան փաղոցներում, այգիներում ու պուրակներում իրականացված համայնքային վնասված գույքի գույքագրումից հետո: Հարկ է նշել, որ ներկված գույքի վրա պարտադիր փակցվում են այդ մասին քաղաքացիներին զգուշացնող երկլեզու գրություններ: