Այվազովսկու հայկական գործերի արտատպությունների ցուցադրությունը մեկ ամիս շարունակ բաց կլինի գյումրեցիների համար
CultureՄինչ մայիսին Երևանում ցուցադրվելը Հովհաննես Այվազովսկու հայկական գործերի արտատպությունների ցուցադրությունը մեկ ամիս շարունակ բաց կլինի գյումրեցիների առջև՝ «Մերկուրովի տուն թանգարան»-ում:
Ծովանկարչի ծննդյան 200-ամյակին նվիրված հայկական թեմաներով նկարների մեծ մասը գտնվում է արտասահմանյան երկրներում, և այս ցուցադրության հիմնական նպատակը հենց այդ գործերը հանրությանը ներկայացնելն է: Այս մասին նշեց ցուցադրության նախաձեռնող, հայտնի արվեստագետ Շահեն Խաչատրյանը, ով Հայաստանի ազգային պատկերասրահը հարստացրել է Այվազովսկու հայկական նկարներով, ալբոմներ ու գրքեր հրատարակել տարբեր երկրներում, նաեւ լույս ընծայել Գաբրիել արքեպիսկոպոսի գիրքը ռուսերեն առաջաբանով, որի նպատակն է ճանաչել տալ հանճարեղ ծովանկարչի եղբորը, ցուցադրել նրա դիմանկարը, նկատի ունենալով, որ մինչեւ օրս էլ շատերը Այվազովսկուն համարում են ռուս նկարիչ:
«Հայկական 100-ից ավելի նկարներ է կատարել, բայց դրանք երբեք չեն ցուցադրվել: Այվազովսկու հայկական գործերի միակ ցուցադրությունը տեղի է ունեցել 1979 թվականին, երբ Խորհրդային 10 հանրապետությունից Երևան բերվեցին և Սարյանի թանգարանում ցուցադրվեցին նրա գործերը: Այվազովսկու 200 ամյակն է և նրան շատերը ճանաչում են ոչ որպես հայկական նկարիչ. այդ էր պատճառոը, որ հրատարակեցի Այվազովսկու 200 ամյակին նվիրված գիրք նաև ռուսերենով, որտեղ ներկայացված են նաև նկարչի հայկական նկարները: Այվազովսկին բացառիկ հայ նկարիչ է»,-նշեց Շահեն Խաչատրյանը:< /p>
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ցուցադրությանը ներկայացված են Այվազովսկու՝ «Արաքս գետը և Արարատը», «Ինքնադիմանկար»,«Արարատ.
Արմենուհի Մխոյան