ԹԵՍՏ. Երբ Ձեզ հաճոյախոսում է նա...
LifestyleԱնշուշտ, յուրաքանչյուր կնոջ դուր է գալիս լսել հաճոյախոսություններ: Ինչպե՞ս եք ընդունում, երբ դրանք ասում է ՆԱ: Առաջարկում ենք տասն օրինակ և մի քանի տարբերակ: Անհրաժեշտ է միայն պատասխանել անկեղծ:
1. «Դուք շատ գրավիչ եք»: ա. Խնդրում եք, որ կրկնի հաճոյախոսությունը բ. Պարզապես համբուրում եք նրան գ. Կնայեք ձեզ հայելու մեջ դ. Մտածում եք` զգույշ եղիր: 2. Նրան հրապուրում է Ձեր ոճը: ա. Նրան համարում եք խելացի բ. Կասկածում եք, արդյո՞ք անկեղծ է ասում գ. Համարում եք նրան շողոքորթ, բայց լռում եք դ. Միանգամից որոշում եք փոփոխություն մտցնել ձեր արտաքինի մեջ (սանրվածքը, դիմահարդարումը և այլն): 3. Զարմանում է ձեր տաղանդով: ա. Ինքներդ էլ գիտեք, որ ընդունակ եք բ. Ուզում եք հարցնել` ինչո՞ւ գ. Դուք նույնպես զարմանում եք նրա տաղանդով դ. Փորձում եք նրան բացատրել, որ դա սխալմունք է: 4. Ասում է, որ դուք լավ եք երգում: ա. Կհարցնեք` ինչպես Ուիթնի Հյուսթո՞նը բ. Նրա համար ինչ-որ բան կերգեք գ. Ուզում եք լսել, թե ինքն ինչպես է երգում դ. Մտածում եք, որ նա ծաղրում է: 5. Նա գնահատում է ձեր մտածելակերպը, բանականությունը: ա. Դուք նույնպես գնահատում եք նրան բ. Գնահատում եք նրա խոստովանանքը գ. Ասում եք` իսկապե՞ս դ. Խնդրում եք, որ դա բացատրի ավելի համոզիչ կերպով: 6. «Դու նման ես հանրահայտ գեղեցկուհու» (օրինակ` Սոֆի Լորենին կամ Մերիլին Մոնրոյին): ա. Դուք դա լսել եք բազմիցս բ. Մտածում եք. «Զարմանալի է, չէ՞ որ ես այդքան էլ գեղեցիկ չեմ» գ. Գուցեև ճիշտ է, պարզապես նա (գեղեցկուհին) փառքի գագաթնակետին է դ. Ձեզ հուզում է նրա միամտությունը 7. «Դուք խորհրդավոր եք»,- ասում է նա: ա. Նրա նկատածը ճիշտ եք համարում բ. Ուրախանում եք, որ նա նկատել է դա գ. «Արժե՞ այդ մասին հիշել»,- մտածում եք դուք դ. Ուզում եք հակաճառել: 8. «Ձեր ոտքերը գեղեցիկ են»: ա. Որոշում եք հագնել կարճ կիսաշրջազգեստ բ. Անմիջապես ուզում եք այդ մասին ասել ձեր ծանոթներին գ. Անմիջապես նայում եք հայելու մեջ եւ ստուգում դ. Որոշում եք դա կրկնել ձեր ընկերուհու մոտ: 9. «Ձեր օծանելիքները շատ լավն են». ա. Տալիս եք ձեր ձեռքը, որպեսզի հոտ քաշի բ. Ասում եք, որ դա իսկական «Քրիստիան Դիոր» է գ. Խնդրում եք, որ գուշակի, թե ինչ է օծանելիքի անունը դ. Հաճոյախոսությունը չեք համարում շատ շոյող: 10. «Դու պետք է նկարահանվես ֆիլմում». ա. Հարցնում եք նրան այդ մթնոլորտում իր ծանոթությունների մասին բ. Ուրախանում եք, որ վերջապես ձեզ մեկը գնահատեց գ. Նրան ծաղրում եք դ. Կհարցնեք` իսկ ո՞ր ֆիլմում: ԵԹԵ ՁԵՐ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐՈՒՄ ԳԵՐԱԿՇՌՈՒՄ ԵՆ` ՏԱՐԲԵՐԱԿ ա. Դուք ինքնավստահ եք, մեծամիտ եւ հաճախ ոչ ինքնաքննադատ. համարձակ եք, նույնիսկ` հանդուգն: բ. Ձեր ինքնավստահությունը հիմնավորված է, գիտեք, որ ընդունակ եք Ձեր գործերն ինքնուրույն ու վստահորեն կատարել: գ. Դուք սառնորեն եք ընդունում ուրիշների կարծիքները, եւ դա շատ վատ է: Հաճոյախոսությունները Ձեզ վրա մեծ ազդեցություն չեն թողնում: Բայց երբեմն Դուք Ձեզ թերագնահատում եք: դ. Չգիտեք պահել Ձեր արժանապատվությունը, Դուք չափազանց ինքնաքննադատ եք, Ձեր ուժերի եւ հնարավորությունների մեջ պակասում է վստահությունն ու հավատը:
Աղբյուրը` Erkusov.com