Մոուրինյոն ժամանել է Զագրեբ՝ Խորվաթիա - Ուկրաինա խաղին
SportԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ժամանել է Զագրեբ՝ աշխարհի առաջնության ընտրական փուլի Խորվաթիա - Ուկրաինա խաղին, հաղորդում է խորվաթական vecernji.hr-ն:
Ենթադրվում է, որ պորտուգալացի մասնագետի այցի նպատակը Խորվաթիայի հավաքականի եւ Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Իվան Պերիշիչի հետ բանակցելն է: «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է նրա տրանսֆերի համար վճարել 40 միլիոն եվրո:
Պերիշիչին ձեռք բերելու ցանկություն ունեն նաեւ Լոնդոնի «Արսենալը», «Չելսին» եւ «Լիվերպուլը»:
Իսլանդիայի դեմ նախորդ ընտրական խաղում (2:0) ստացած կարմիր քարտի պատճառով Պերիշիչը չի մասնակցի Ուկրաինայի հավաքականի հետ խաղին, որը մարտի 24-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին: