Հայաստանում առաջիկա ներդրումները հիմնականում ուղղվելու են էներգետիկայի ոլորտ. Սամվել Կարապետյան
EconomicsՌուսաստանի հայկական սփյուռքի երեք տասնյակից ավելի գործարարներ աջակցում են Հայաստանի կառավարության բոլոր ծրագրերին, որոնք ապահովելու են Հայաստանի բարգավաճումը: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, նման հայտարարությամբ մարտի 25-ին հանդ ես եկավ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը «Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի գործունեության մեկնարկից հետո:
«Ես կարող եմ ասել ինչպես «Տաշիր» խմբի, այնպես էլ մեր ընկերների անունից, ովքեր այսօրայստեղ են, մենք ամենաակտիվմասնակցությունն ենք ունենալու այս ակումբիաշ խատանքներում, ակումբի հաջողությանգործում»,- շեշտեց Սամվել Կարապետյանը:
Անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեությանը՝ նա նշեց, որ վարչապետը դեռ շատ անակնկալներ ունի անելու: «Ընդամենը մի քանի ամիս է, ինչ նա սկսել է, բայց ինձ նույնիսկ զարմացնում էԿարեն Կարապետյանի այսքան մարտական տրամադրվածությունը: Նորից ասեմ՝ մենք պաշտպանելու ենք, աջակցելու ենք, և եսվստահ եմ, որ մոտ ժամանակներս ամեն օր գոլեր են խփվելու»,- ասաց «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահը:
Նա շեշտեց նաև, որ առաջիկայում կատարվելիք ներդրումները հիմնականում ուղղվելու են էներգետիկայի ոլորտ: «Մենք փորձելուենք արագ ներդրումների հաշվին աջակցել, որպեսզի կառավարությունը հնարավորություն ունենա վերանայել սակագները՝ ի օգուտնվազեցման»,- ամփոփեց Սամվել Կարապետյանը: