ՀՀ վարչապետը «Հայաստանի ներդրողների ակումբից» բիզնես էլիտայի մշակույթի փոփոխություն է ակնկալում
EconomicsՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը «Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդից ակնկալում է բիզնես էլիտայի մշակույթի փոփոխություն, կապիտալի և ֆինանսական շուկաներում ակտիվացում:
Ակումբի մեկնարկին այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Ակումբի անդամներնաշխարհով մեկ ունենգործընկերներ, և ակնկալումեմ, որ իրենց մասնակցությունը կբերի նրան, որ այս ակումբը կդառնա կամուրջ բավական մեծ ֆինանսականշուկայի և բիզնես կառույցների միջև:
Իրականում ես ակնկալում եմ, որ այն որակական փոփոխություն կմտցնիմեր բիզնես միջավայրում, բիզնես մթնոլորտում: Ավելին, ոչ թե ակնկալում եմ, այլ համոզված եմ, որովհետև սա առաջին օրինակն է, որտեղ պետությունը չի մասնակցում, լրիվ մասնավոր ակումբ է, որն ունիբիզնես նպատակներ, և հենց դա պետք է անենք»,- նշեց վարչապետ Կարապետյանը:
Նրա խոսքով՝ ներկայում արտասահմանյան գործընկերների հետ բանակցություններ են ընթանում գրանտային-դրամաշնորհային դաշտից բիզնես դաշտ տեղափոխվելու ուղղությամբ:
Նա նաև հիշեցրեց, որ կառավարությունը ներկայում ֆիքսել է 3.2 միլիարդ ԱՄՆ դոլարի ծրագրի:
«Այդ 3.2 մլրդԱՄՆ դոլարի մեջ այս ակումբը կարո՞ղ է մասնակից դառնալ, թե՞ ոչ, ակումբի խնդիրն է: Բայց մենք ակնկալումենք, որ ակումբի մուտքով 3.2 մլրդ ԱՄՆ դոլարից բացի կլինեն այլ ներդրումներ ևս»,- ամփոփեց Կարապետյանը: