Լյով. Գերմանիայի ընտրանու նպատակը միավոր չկորցնելն է
Sport«Մեր նպատակը հայտնի է բոլորին: Ցանկանում ենք որակավորման փուլի ժամանակ ոչ մի միավոր չկորցնել: Մեր թիմում բոլորն առողջ են:
Խնդիրներ կան միայն Օզիլի մոտ: Կտեսնենք, թե արդյոք նա կկարողանա մասնակցել Ադրբեջանի հավաքականի հետ հանդիպմանը:
Մարիո Գոմեսը կլինի մեկնարկային կազմում: Նա կարողանում է բարդացնել մրցակիցների կյանքը»,- Լյովի խոսքն է մեջբերում Goal.com-ը: