Մարկոս Պիզելլին ուրախ է հավաքականի հաղթանակի համար
SportՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդա Մարկոս Պիզելլին խոսքով Հայաստանի թիմի մոտ ղազախների դեմ խաղում ամեն ինչ ստացվեց:
«Մենք ուրախ ենք, քանի որ լավ ֆուտբոլ խաղացինք: Առավել հեշտ էր երկրորդ կեսում: Բայց դա չի նշանակում, որ առաջին րոպեներին վատ էինք խաղում: Ինչպես Պետրոսյանն է, ասում մենք պետք է հասարակ խաղանք: Նա շատ լավ գիտի եր ներուժի մասին: Մեզ մոտ ամեն ինչ ստացվեց այսօր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Պիզելլին:
Կիսապաշտպանը խոսեց նաև այն մասին, որ հանդիպմանը ներկա էին իր ծնողները. «Կուզենայի, որ նրանք ամեն խաղի ներկա լինեին, որ հավաքականը հաղթի»:
Հայաստանի ազգային թիմը ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Ղազախստանի դեմ խաղում հաղթեց 2:0 հաշվով: