«Բանանցի» պատանեկան թիմերի հաջող մրցելույթները Սոչիում
SportԵրեւանի «Բանանցի» մինչեւ 11 տարեկանների պատանեկան թիմերը հաջող մրցելույթներ են ունենում Սոչիում ընթացող Hopes Cup մրցաշարում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Մարզիչ Արա Նիգոյանի գլխավորությամբ «Բանանց-Ա»-ն» հաղթել է «Սպարտակին» (4:3) եւ «Ռոստովին» (4:2):
Մարզիչ Գեղամ Հարությունյանի գլխավորած «Բանանց-Բ»-ն 0:0 հաշվով է խաղացել «Բարսի» հետ, իսկ երկրորդ տուրում 1:3 հաշվով պարտվել է Մոսկվայի «Դինամոյին»:
Մարտի 28-ին «Բանանց-Ա»-մ կխաղա ГДЮСШ-ի, «Բանանց-Բ»-ն՝ «Զվեզդայի» հետ: