Հարավային Կորեայում կենդանիների պաշտպանները փրկել են սննդի համար բուծված տասնյակ շների
SocietyՀարավային Կորեայում կենդանիների պաշտպանությամբ զբաղվող Human Society International (HSI) կազմակերպության անդամները մի քանի տասնյակ շուն են փրկել, որոնք բուծվել են սննդի մեջ օգտագործվելու նպատակով: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:
Աղբյուրի հաղորդմամբ` մարտի 25-ին Հարավային Կորեայի ֆերմաներից մեկում պահվող 46 շուն ուղարկվել է ԱՄՆ:
Human Society International կազմակերպության ներկայացուցչի խոսքով` շներն ապրել են սարսափելի պայմաններում. կենդանիներին կողպել են առանց լույսի և օդափոխության սենյակներում, համարյա չեն կերակրել և անասնաբուժական օգնություն չեն ցուցաբերել:
Նշվում է, որ ֆերմայից դուրս բերված առնվազն 2 շուն եղել է նախկին տնային կենդանի, որոնց վաճառել կամ լքել են տերերը: