Yerevan, 22.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մրցանակաբաշխությու՞ն, թե՞ խայտառակություն. մանրամասներ՝ Փարիզում կայացած «Armenian Europe Music Awards Paris 2017»-ից

Lifestyle

Asekose.am-ը գրում է.

Արդեն մի քանի օր է, ինչ հայկական շոու բիզնեսի գրեթե ողջ աստղաբույլը մեկնել է Ֆրանսիա, ավելի կոնկրետ՝ Փարիզ: Պատճառն օրեր առաջ այնտեղ առաջին անգամ կայացած «Armenian Europe Music Awards Paris 2017» երաժշտական մրցանակաբաշխությունն է, որի կազմակերպիչներն Աննա Կարոլինան և Հայկ Շահբազյանն են, ով ի դեպ՝ երգչուհի Անուշիկ Ալավերդյանի ամուսինն է: Սիրուշո, Քրիստինե Պեպելյան, Էրիկ, Ավետ Բարսեղյան, Նազենի Հովհաննիսյան, Թաթա, Հարութ Փամբուկչյան, Ջիվան Գասպարյան, Հռիփսիմե Հակոբյան և Մարտին Մկրտչյան, Անուշիկ Ալավերդյան, «Ամարաս»  պարային համույթ և այլք... Ահա այն արտիստները, ովքեր մասնակցել են մրցանակաբաշխությանը, իսկ նրանցից ոմանք էլ՝ արժանացել մրցանակների՝ հատուկ սիմվոլով արձանիկների, որոնք խորհրդանշում են հայ-եվրոպական եղբայրությունը` երկու տարածաշրջանների քարտեզներով։ Ըստ մեր տեղեկությունների՝ մրցանակաբաշխության տոմսերի արժեքը սկսել է 60-ից եվրոյից և հասել մինչև 220 եվրո:

Ուսումնասիրելով շոու բիզնեսի ներկայացուցիչների սոցիալական էջերում տեղադրած լուսանկարները, որոնք արված են մրցանակաբաշխության ժամանակ, տպավորություն է, որ ամեն բան նախատեսվածից լավ է անցել, և բոլորը գոհ հեռացել են Փարիզի ամենահայտնի՝ «Զենիթ» համերգասրահից: Պարզվում է, սակայն, ամեն ինչ այդքան էլ հարթ չէ ընթացել, ինչպես որ թվում է: Սկսենք, թերևս, սկզբից:

«Ոչ թե մրցանակաբաշխություն, այլ՝ խայտառակություն»,- ահա այսպես նկարագրեց «Armenian Europe Music Awards Paris 2017»-ը մեր աղբյուրներից մեկը, ով անձամբ ներկա է գտնվել մրցանակաբաշխությանը: Ըստ նրա խոսքերի՝ ավելի քան մեկ տարի կազմակերպած համերգն անցել է բավական անկազմակերպ պայմաններում, ինչը չի վրիպել նույնիսկ հանդիսատեսի աչքից:

Բավական չէ, որ մրցանակաբաշխությունը մեկնարկել է նախատեսվածից ավելի ուշ, ավելին, հանդիսատեսը սահմանված 25 րոպեի ընդմիջման փոխարեն ստիպված է եղել սպասել ավելի քան 40 րոպե: Դա էլ բավական չէ, այն սկսվել է դիզայներ Լիլիթ Մարգարյանի նորաձևության տան ցուցադրությամբ, ինչի կապակցությամբ, ոչ թե նորաձևություն դիտելու, այլ իրենց սիրելի արտիստներին լսել ցանկացող երկրպագուներն իրենց մեջ իրենց դժգոհությունն են հայտնել:

Հիմա անցում կատարենք երգիչ, երգչուհիներին, որոնցից ոմանք նույնիսկ չեն բարեհաճել հանդես գալ կենդանի հնչողությամբ: Այսպես, օրինակ, Գաբի Գալոյանը,  բարձրանալով բեմ, երևի չէր էլ պատկերացնի, որ կհայտնվի իր համար ոչ հաճելի իրավիճակում: Բանն այն է, որ երգչուհու ոչ կենդանի հնչողությամբ ելույթի ժամանակ, ինչպես ժողովրդի մեջ է ընդունված ասել, «դիսկը քցել» է, ինչի արդյունքում Գաբին ստիպված է եղել մի քանի անգամ կրկնել երգի կրկներգը՝ ցույց տալով, թե իբրև ոչինչ էլ չի եղել, և ամեն ինչ հենց այդպես էլ պետք է լիներ: Տարօրինակն ինձ համար այն է, որ հետևելով Գաբիի՝ ժամանակ առ ժամանակ հրապարակած երաժտական տեսանյութերին, պարզ երևում է, որ նա կենդանի հնչողությամբ հանդես գալու խնդիր ամենևին չունի, թե ինչն է վերջինիս՝ «ֆանագրամայի» տակ երգելու պատճառը, չգիտեմ: Ինչևէ: Նշեմ նաև, որ համերգի ընթացքում սա միակ տեխնիկական խնդիրը չի եղել, որոնց մասին, սակայն, այս պահին կլռեմ:

Բացի այս ամենից, հանդիսատեսի դժգոհության առիթ է հանդիսացել այն փաստը, որ մի շարք երգիչներ ժամանակի սղության պատճառով չեն հասցրել ելույթ ունենալ, թեպետ մինչ մրցանակաբաշխությունը տարածված գովազդային տեսանյութում հայտարարված է եղել նրանց անունները: Օրինակ, «Տարվա լավագույն երգիչ» ճանաչված Էրիկը, ում, ի դեպ, հրավիրված հյուրերի փոխարեն չգիտես ինչու մրցանակ է հանձնել համերգի հաղորդավարներից մեկը՝ Ավետ Բարսեղյանը, ընդամենը գերադասել է վրացերեն ակապելլա կատարել (չեմ հիշում որևէ մրցանակաբաշխություն, լինի դա հայկական, թե՝ արտասահմանյան, որ լավագույն երգիչ ճանաչված արտիստը մրցանակը ստանալուց հետո ելույթ չունենա): Ավելացնեմ, որ մրցանակաբաշխությունն այնքան է ձգձգվել (ավելի քան 6 ժամ), որ վերջում մարդիկ, պարզապես չդիմանալով, կամաց-կամաց հեռացել են հենց սկզբից էլ ոչ այդքան լիքը դահլիճից:

Իհարկե, այս ամենի մեջ ուրախալին այն է, որ Փարիզում ապրող հայերը ևս մեկ անգամ հնարավորություն ունեցան լսելու իրենց սիրելի կատարողներին՝ վայելելով հայկական երաժշտությունն ու պարը, հնարավորություն ունեցան ներկա գտնվելու առաջին անգամ կայացող հայկական մրցանակաբաշխությանը, բայց էլ ավելի ուրախալի կլիներ այն փաստը, երբ այս ամենը նրանք վայելեին ավելի կազմակերպված և դասակարգված պայմաններում: Հուսանք` այս բացթողումները պայմանավորված էին այն հանգամանքով, որ սա նմանատիպ առաջին մրցանակաբաշխությունն է, և ինչպես ընդունված է ասել, ամեն ինչ դեռ առջևում է:

Order an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue