Դոլարի անկումը շարունակվում է. նրան են միացել եվրոն ու ռուբլին
EconomicsԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է 483.91 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.09 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 525.43 դրամ (նվազել է 0.58 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 607.94 դրամ (նվազել է 1.51 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.48 դրամ (նվազել է 0.04 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 279.11 դրամ, ոսկի՝ 19,565.05 դրամ, պլատին՝ 15,200.23 դրամ։