Բարսեղ Թումանյանը համերգային ծրագրով հանդես կգա օպերային բեմում
Culture«Բարսեղ Թումանյան և ընկերներ» խորագրով համերգային երեկոն տեղի կունենա ապրիլի 4-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Այն այսուհետ կդառնա ամենամյա:
Ինչպես տեղեկացրեցին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից` ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանի հետ ելույթ կունենան Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչներ Մարինե Դեինյանը /ՀՀ վաստակավոր արտիստ, սոպրանո/, Նունե Բադալյանը /ՀՀ վաստակավոր արտիստ, սոպրանո/, Հովհաննես Այվազյանը /տենոր/ և Լիպարիտ Ավետիսյանը /տենոր/:
Օպերա գալայի ընթացքում հանդես կգա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը՝ ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ: