Yerevan, 27.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանի ժողովուրդն ու կառավարությունը բարձր են գնահատում ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերությունը. ՀՀ ԱԳ նախարար

Politics

Հայաստանի ժողովուրդն ու կառավարությունը շատ բարձր են գնահատում ԱՄՆ-ի հետ ձևավորված սերտ բարեկամական գործընկերությունը:

Նման հայտարարությամբ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձին նվիրված ՀՀ ԱԳՆ-ում կազմակերպված լուսանկարների ցուցահանդեսի բացմանը հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Մեծապես կարևոր է այն աջակցությունը, որ Միացյալ Նահանգները մշտապես ցուցաբերում է Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների և կառույցների, ընտրական գործընթացների, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը: Երկու երկրների միջպետական հարաբերությունների զարգացմանը կարևոր լիցք են հաղորդել բարձրաստիճան փոխայցերը»,- նշեց ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Էդվարդ Նալբանդյանն առանձնահատուկ ընդգծեց նաև ԱՄՆ Կոնգրեսում Հայկական հարցերով հանձնախմբի գործունեությունը, որը հետևողականորեն աջակցել է երկու երկրների միջև համագործակցության ամրապնդմանը և Միացյալ Նահանգների օրենսդիր մարմնում Հայաստանի և հայ ժողովրդի համար կարևորագույն նշանակություն ունեցող հարցերի բարձրացմանը:

Խոսելով հայ-ամերիկյան հարաբերությունների քառորդդարյա պատմության մասին` ՀՀ արտաքին գործերի նախարարը երախտագիտությամբ նշեց այն էական ներդրումը, որ դրանցում ունեցել են ամերիկահայության ներկայացուցիչներն ու ամերիկահայ կառույցները: 

«Մեր կապերի որակն ու էությունը շատ ավելի թերի կլինեին առանց այն հազարավոր կամուրջների, որոնցով մեր հայրենակիցները կապել են մեր երկու երկրները»,- ընդգծեց Նալբանդյանը:

Նա հիշատակեց, որ 1990-ականների սկզբից ի վեր թափ առած հայ-ամերիկյան հարաբերությունները լի են եղել բազմաթիվ նշանակալից իրադարձություններով, ինչպիսիք են Վաշինգտոնում ՀՀ դեսպանության և Լոս Անջելեսում գլխավոր հյուպատոսության բացումը, Հայաստանում ամերիկյան համալսարանի հիմնումը, միջպետական կարևորագույն համաձայնագրերի ստորագրումը, առևտրատնտեսական ոլորտում կատարված քայլերը, մասնավորապես, հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի և առևտրի ու ներդրումների խորհրդի ստեղծումը, մուտքի արտոնագրերի դյուրացումը, բազմաթիվ նահանգների կողմից Հաաոց ցեղասպանության և Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի խաղաղապահ կարողությունների ձևավորման գործում, համագործակցությունը միջուկային անվտանգության, զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման, ահաբեկչության դեմ պայքարի և միջազգային անվտանգության ոլորտներին առնչվող այլ կարևոր նախաձեռնություններում:

Նալբանդյանն անդրադարձավ նաև հարաբերությունների հաստատման առաջին տարիներին և հիշատակեց Երևանում ԱՄՆ դեսպանության հիմնումը, որն ազդարարեց շուրջ 70 տարվա ընդմիջումից հետո արտասահմանյան առաջին դիվանագիտական ներկայացուցչության մուտքը Հայաստան:

 «Դեսպանության բացմանն անմիջապես հետևեց ԱՄՆ պետքարտուղար Ջեյմս Բեյքերի այցը, որը կարևոր խթան հանդիսացավ երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում: Վերջերս Հյուսթոնում կրկին հնարավորություն ունեցա պարոն Բեյքերի հետ խոսել Հայաստան կատարած իր պատմական այցի մասին:

Խոսելով մեր հարաբերությունների առաջին տարիների մասին՝ չեմ կարող, իհարկե, չհիշատակել այն լայնածավալ մարդասիրական օգնությունը, որ ԱՄՆ ժողովուրդն ու կառավարությունը տրամադրում էին Հայաստանին, ինչը հատկապես կարևոր էր անկախության հռչակմանը հետևած տարիների ընթացքում:

Այդ ժամանակ էր, որ Հայաստանում իր գործունեությունը սկսեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը` տնտեսական ճգնաժամի հաղթահարմանը զուգահեռ աստիճանաբար փոխվեց Հայաստանին տրամադրվող օժանդակության որակը` մարդասիրական օգնությունից դեպի զարգացմանն ուղղված բազմապիսի և բազմաբովանդակ ծրագրեր»,- ընդգծեց ՀՀ արտաքին գործերի նախարարը:

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference