Դե Ռոսին փոխարինվել է վնասվածքի պատճառով
SportԻտալական «Ռոմայի» կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսին վնասվածք է ստացել:
33-ամյա Դե Ռոսին վնասվածք է ստացել Հոլանդիա-Իտալիա ստուգողական հանդիպման 37-րդ րոպեին և փոխարինվել: Վերջինիս փոխարեն խաղադաշտ է դուրս եկել Ռոբերտո Գալյարդինին:
Ֆուտբոլիստը բուժննում կանցնի, որից հետո պարզ կլինի վնասվածքի լրջությունը:
Ընթացիկ մրցաշրջանում Դե ռոսին մասնակցել է 33 հանդիպման, դարձել 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: