Արցախի նախագահ Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին, այս մասին հայտնում էORER.am-ը: Ցավակցական հեռագրում ասվում է. «Խոր վշտով տեղեկացա Ձեր սիրելի մոր` Ռոուզ Ուորլիքի մահվան մասին: Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ և հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին: Անդառնալի կորստի այս ծանր պահին մաղթում եմ Ձեզ տոկունություն և ոգու կորով»: