Արտակ Ռաֆայելյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
SocietyԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արտակ Ռաֆայելյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: