Yerevan, 29.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Աղետների կառավարման ՀՀ անձնակազմը լիարժեք է ցուցաբերել գործնական գիտելիքները միջազգային վարժանքի ընթացքում

«Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում արևելյան տարածքում» (PPRD East 2) ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 28-29-ը կայացել է «Արձագանքում միջազգային օգնության հայտին» թեմայով շտաբային վարժանք:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը որի հաղորդագրության մեջ նաև նշված է. «Ուսումնավարժանքին մասնակցում էին ծրագրի 6 անդամ երկրները` Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Մոլդովան և Բելառուսը, ինչպես նաև` Չեխիան, Դանիան և Ռումինիան:

Ուսումնավարժանքի նպատակն էր բարձրացնել արևելյան գործընկերության երկրների համագործակցությունը` աղետների կառավարման ոլորտում:

Շտաբային վարժանքի բոլոր մասնակից երկրներում ներկա էին փորձագետներ, որոնց խնդիրն էր համակարգել և վերահսկել կատարվող աշխատանքները: Հայաստանում աշխատանքները համակարգում էր փորձագետ, աղետների կառավարման խորհրդատու Ալեն Փիլոուն (Մեծ Բրիտանիա):
 
Ամփոփելով վարժանքը` փորձագետը նշեց, որ մեծապես տպավորված է հայկական թիմի արհեստավարժությամբ և կազմակերպվածությամբ: «Աղետների կառավարման հայաստանյան անձնակազմը կարողացավլիարժեք ցուցաբերել իր գործնական գիտելիքները»,-ասաց փորձագետը՝ ողջունելով և բարձր գնահատելով հայկական կողմի նախաձեռնողականությունը:

PPRD East 2 ծրագրի շրջանակներում մասնակից երկրների փրկարարները բազմիցս կատարելագործել են իրենց հմտություններն ու կարողությունները` պատրաստ լինելով արագ և արդյունավետ արձագանքել արտակարգ իրավիճակներում: Այս շտաբային վարժանքը տեսական հատվածն էր, իսկ արդեն լայնածավալ դաշտային ուսումնավարժանքը կկայանա ս. թ. սեպտեմբերի 16-17-ը: 

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի փոխանցած հաղորդագրության մեջ նշված է. «Բնական աղետները կարող են հարվածել ամենուր, ցանկացած ժամանակ: Նույնիսկ ամենալավ պատրաստված երկիրը կարող է բացահայտել, որ իր սեփական փրկարար ծառայություններն ի վիճակի չեն հաղթահարել իրավիճակը և օգնության կարիք ունեն այլ երկրներից: Եվրոպական միությունը մշակել է աղետների միջազգային արձագանքումը հեշտացնելու մի մեխանիզմ : 2017 թ մարտի 28-29-ին, այդ մեխանիզմը փորձարկվեց որոշումների կայացման վարժանքի ընթացքում, որը տեղի էր ունենում միաժամանակ Արևելյան Եվրոպայի վեց գործընկեր երկրներում, երեք ԵՄ անդամ երկրներում եւ ԵՄ Բնակչության պաշտպանության մեխանիզմի Արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգման կենտրոնում:

Միջազգային փրկարարական թիմերի ժամանումն աղետի վայր հաճախ ցուցադրվում է լուրերով: Սակայն, լրատվական հաղորդումները երբեք ցույց չեն տալիս այն ինտենսիվ միջազգային համակարգումը, տեղեկատվության փոխանակումը, և որոշումների կայացումը բազմաթիվ մայրաքաղաքներում, որը տեղի է ունենում նախքան թիմերի փաստացի պատվիրակումը:

Որպես ԵՄ-MOLDEX 2017 անվանվող միջազգային վարժանքի 1-ին Մաս, այդ որոշումների կայացումը փորձարկվել է 2017 թ. մարտի 28-29-ին կա:յացած ուսումնավարժանքի միջոցով: Վարժանքը սկսելու համար, ահազանգող հաղորդագրությամբ հայտարարվեց ուժգին երկրաշա րժի մասին, որը վնասել է Մոլդովայի որոշ շրջաններ:

Մոլդովայի Բնակչության պաշտպանության և արտակարգ իրավիճակների ծառայությունը որոշեց, որ միջազգային օգնություն է հարկավոր, և Ճգնաժամային արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնն աջակցություն ստանալու հարցում ուղարկեց Բրյուսելում գտնվող ԵՄ Արտակարգ իրավիճակներին արձագանքման համակարգման կենտրոն:

Բրյուսելն անմիջապես կապվեց վարժանքին մասնակցող երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Չեխիայի, Դանիայի, Վրաստանի, Ռումինիայի և Ուկրաինայի մայրաքաղաքների հետ: Այդ երկրներից յուրաքանչյուր ում, որոշում կայացնող անձինք հավաքվել էին Ճգնաժամերի կառավարման ազգային կենտրոններում և դիտարկեցին աջակցելու խնդրանքը: Աջակցության առաջարկներ արվեցին, առաջարկները համակարգվում էին Բրյուսելի կողմից, Մոլդովան որոշեց, թե որ առաջարկներն ընդունի, և, ընդունող երկրի աջակցության վերաբերյալ հարցեր քննարկվեցին առաջարկող երկրների և Մոլդովայի միջև:

«1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո չկար միջազգային օգնության պատշաճհամակարգում,- ասում է Մուշեղ Ղազարյանը՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանՓրկարար ծառայության տնօրենը և PPRD East 2 Ղեկավար կոմիտեի անդամը: - Այս վարժանքը ցույցտվեց, որ միջազգային հանրությունը երկար ճանապարհ է ա նցել 1988 թ-ից ի վեր: Մենք երախտապարտ ենք ԵՄ-ին՝ վարժանքը կազմակերպելու և, որպես միջազգային համակարգմանկատալիզատոր ծառայելու համար»:

ԵՄ MOLDEX 2017 վարժանքի երկրորդ մասը տեղի կունենա 2017թ. սեպտեմբերին, երբ հինգ այլ գործընկեր երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, և Ուկրաինայի փրկարարական թիմեր կաջակցեն Մոլդովային: Նրանք կհամալրվեն երեք ԵՄ անդամ պետություններից թիմերով՝ Չեխիայի Հանրապետությունից, Դանիայից և Ռումինիայից:

 

A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Competition