«Որոտան» ՀԷԿ-ի վերազինման վարկի վերադարձը կապահովվի էլեկտրաէներգիայի սակագնում սպասարկման և մարման ծախսերի ներառմամբ
EconomicsՀայաստանի Հանրապետության հանրային ծառությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է ընդունել «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադի (Որոտան) Հիդրոէլեկտրակայանների վերազինում» ծրագրի իրականացմանն ուղղված 51 մլն եվրո գումարի չափով տրամադրված վարկի վերադարձն ապահովվել էլեկտրական էներգիայի արտադրության ծառայության մատուցման սակագնի հաշվարկում դրանց սպասարկման և մարման ծախսերը ներառելու միջոցով:
Որոշումն ընդունվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում: Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: