Այվազովսկու կտավները Կրեմլում կցուցադրվեն դուդուկի մեղեդիների ներքո
Culture«Հնչող կտավներ» յուրահատուկ նախագծի շրջանակում ապրիլի 2-ին Կրեմլում հետաքրքիր համերգային ծրագիր կանցկացվի:
Ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կտավները «կկենդանանան» հանրահայտ դուդուկահար Ջիվան Գասպարյանի դուդուկի հնչյունների ներքո:
Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Собеседник» կայքը:
Ջիվան Գասպարյանի հետ բեմում կլինեն նաև նրա թոռ Ջիվան Գասպարյան- կրտսերը, Արմեն Ղազարյանը, Վազգեն Մարգարյանը, ինչպես նաև «Բելկանտո» տրիոն` (երգեհոն, դուդուկ, սաքսոֆոն):
Նրանք կներկայացնեն հայկական ժողովրդական մեղեդիներ, համաշխարհային դասական երաժշտության գլուխգործոցներ՝ Վիվալդի, Շուբերտ, Ռախմանինով: