Դոլարը ցած Է իջել Է 56,55 ռուբլուց եւ նորացրել նվազագույնը 2015 թվականի հուլիսից ի վեր
EconomicsԱՄՆ-ի դոլարը մարտի 30-ի առավոտյան Մոսկվայի սակարանում սակարկությունների բացվելիս նորացրել Է 2015 թվականի հուլիսից ի վեր նվազագույն ցուցանիշը՝ 56,55 ռուբլուց ցած իջնելով նավթի գների աճի ֆոնին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:
Ամերիկյան դոլարի փոխարժեքը Մոսկվայի ժամանակով 10:06-ի տվյալներով կազմել Է 56,40 ռուբլի, ինչը 21 կոպեկով ցածր Է նախորդ սակարկությունների փակման մակարդակից: Եվրոյի փոխարժեքն այդ պահին կազմել Է 60,64 ռուբլի՝ իջնելով 28,75 կոպեկով:
Երկարժութային զամբյուղի արժեքը մարտի 29-ի փակման մակարդակի համեմատությամբ իջել Է 24,5 կոպեկով՝ կազմելով 58,31 ռուբլի: