Yerevan, 29.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Կառավարությունը սահմանեց հարկային նոր արտոնություններ

Economics

Հասարակությանը ներկայացված հարկային և մաքսային բարեփոխումների երկրորդ փուլի ծրագրերը գործարար աշխարհի կողմից  շատ մեծ ոգևորությամբ է ընդունվել: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը՝ ավելացնելով, որ ՀՀ վարչապետի հանձնարարականով արդեն ձեռնամուխ են եղել երկրորդ փուլի աշխատանքներին: ՊԵԿ նախագահը կառավարությանը ներկայացրեց միանգամից երեք նախագիծ:

Գործադիրը սահմանեց ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարները միասնական hաշիվ մուտքագրելու պարզեցված ընթացակարգ կիրառելու համար hարկ վճարողների չափանիշները, ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ փոխհատուցվող գումարների՝ մինչև 20 միլիոն դրամի հայտերի հիման վրա ավելացված արժեքի հարկի գումարների՝ միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգը և ժամկետները:

Որոշման ընդունման նպատակը ՀՀ հարկային օրենսգրքի կիրարկումն ապահովելն է: Խնդիրն այն է, որ արտահանումը խթանելու համար անհրաժեշտ է աստիճանաբար պարզեցնել արտահանողներին ԱԱՀ-ի գումարների վերադարձման ընթացակարգը և կրճատել ժամկետները: Որոշմամբ առաջարկվում է սահմանված չափանիշներին բավարարող հարկ վճարողներին ԱԱՀ-ի գումարները վերադարձնել էականորեն պարզեցված ընթացակարգով և անհամեմատ ավելի կարճ ժամկետներում:

 «Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները՝ մինչև 20 միլիոն դրամի հայտերի հիման վրա ԱԱՀ-ի գումարների միասնական հաշիվ մուտքագրումը, իսկ 2017թ. ընթացքում՝ վերադարձը իրականացվում է՝ առանց հարկային մարմնի կողմից ուսումնասիրություն կամ ստուգում կատարելու, ընդամենը 4 աշխատանքային օրվա ընթացքում՝ ներկայումս սահմանված 90 օրվա փոխարեն»,- ասաց Հարությունյանը: 

Գործադիրը հավանություն տվեց նաև «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին:

Օրինագծերի նպատակը ՀՀ ներդրումային միջավայրի բարելավումն ու տնտեսվարող սուբյեկտների ներդրումային ակտիվության բարձրացումն է: Նախագծերով առաջարկվում է սահմանել, որ ավելացված արժեքի հարկ վճարողների կողմից բոլոր տեսակի մեքենաների, սարքավորումների և հումքային ապրանքների ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից:

Միաժամանակ, նախագծերով առաջարկվում է սահմանել, որ ՀՀ կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրի և գործարար ծրագրերի շրջանակում ներմուծվող կամ ձեռք բերվող (կառուցվող, մշակվող) հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը, ռեզիդենտ շահութահարկ վճարողի հայեցողությամբ, սահմանվում է մեկ տարի, ինչը ներդրողներին հնարավորություն կընձեռի էականորեն կրճատել իրենց կողմից կատարված ներդրումների հետ գնման ժամկետը՝ դրանով իսկ բարձրացնելով մեր երկրի ներդրումային գրավչությունը:

Կառավարությունը հաստատեց նաև էլեկտրոնային եղանակով մաքսային հայտարարագրման իրականացման և մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում չունեցող անձանց՝ ՄՄԱՏՀ մուտք գործելու կարգը: Արդյունքում ակնկալվում է դյուրացնել էլեկտրոնային եղանակով մաքսային հայտարարագրումը և մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում չունեցող անձանց՝ ՄՄԱՏՀ մուտք գործելը: 

Կարեն Կարապետյանը կարևորեց ընդունված որոշումները և նշեց. «Պետք է այսպես համարձակ գնալ առաջ: Մենք այս տարի նախատեսում ենք պլանավորածից ավելի շատ սեփական եկամուտներ, և գտնում ենք, որ բիզնեսի համար ստեղծում ենք ավելի բարենպաստ պայմաններ»:

Վարչապետը նկատեց, որ անհանգիստ է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: «Շատ հետաքրքիր մի իրավիճակ է, այս իրավիճակից ավելի անհանգիստ է Վարդան Արամյանը, փոխանակ հակառակը լինի: Անհանգիստ պետք է լինի ՊԵԿ-ը, որովհետև պլանն ինքը պետք է կատարի, Վարդան Արամյանն ընդամենը վերահսկողություն պետք է անի»,- ասաց վարչապետը:

“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote work