Կառավարությունը շարունակում է խրախուսել ներդրումային ծրագրերը. ստեղծվելու են նոր աշխատատեղեր
EconomicsՀՀ կառավարության որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում «Նանման» ՍՊԸ կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը կերկարաձգվի երեք տարով:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ ընկերությունը նախատեսում է արդիականացնել և ընդլայնել արդեն իսկ գործող կարի արտադրամասը։
«Նանման» ՍՊԸ նպատ ակադրված է կատարել ընդհանուր շուրջ 20 մլն ՀՀ դրամի չափով ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 13 մլն ՀՀ դրամ։ Արդյունքում կստեղծվի մոտ 15 աշխատատեղ` 2017թ. 80, 2018թ. 100 և 2019թ. 120 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով»,- ասաց Կարայանը:
Գործադիրը փոփոխություն կատարեց նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «ԱՍԿԵ Գրուպ» ԲԲԸ կողմից ներդրումային ծրագրի շրջանակում ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը ևս մեկ տարով հետաձգելու համար:
Ընկերությունը պողպատյա ամրաններ և աղացման գնդեր արտադրելու համար նախատեսում է ստեղծել մետաղյա աղեղային հալման վառարան, որի համար կիրականացնի 2.5 մլրդ ՀՀ դրամի ներդրում: Արդյունքում կստեղծվի մոտ 32 աշխատատեղ` 2016թ. 180, 2017թ. 200 և 2018թ. 220 հազ. դրամ միջին աշխատավարձով: