Եվգենի Պլյուշչենկոն հայտարարեց կարիերան ավարտելու մասին
SportԳեղասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն հայտարարել է կարիերան ավարտելու մասին:
«Ավարտել եմ մարզիկի կարիերան: Ես բացում եմ ակադեմիա, որտեղ կկատարեմ մարզչական աշխատանք: Կարծում եմ՝ ինչ-որ ավանդ ունեցել եմ գեղասահքում, փոխել եմ կարծրատիպերը եւ հպարտանում եմ դրանով»,- 34-ամյա մարզիկի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն:
Հիշեցնենք, որ Եվգենի Պլյուշչենկոն օլիմպիական ոսկե մեդալ է նվաճել Թուրին-2006 եւ Սոչի-2014 Խաղերում: Նա նաեւ աշխարհի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն է: