Չելսին կերկարաձգի պայմանագիրը Թերիի և Ազարի հետ
Sport«Չելսիի» պաշտպան և ավագ Ջոն Թերին կարող է ակումբում մնալ ևս 1 մեկ մրցաշրջան: 36-ամյաֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև այս ամառ, և ղեկավարությունը պատրաստ է երկարաձգել այն ևս մրցաշրջանով:
Թերին 1995 թվականից է հանդես գալիս «Չելսիում»: Գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն պնդում է, որ Թերին ակումբում կարևոր կերպր է, ինչն էլ իր արտացոլումը գտել է նոր պայմանագրի առաջարկման մեջ:
Ինչպես տեղեկացնում է «talkSPORT»-ը, Թերրի հետ նոր պայմանագիր պետք է կնքի նաև կիսապաշտպան Էդեն Ազարը: Բելգիացու պայմանագիրն ավարտվում է միայն 2020 թվականին, բայց Անտոնիո Կոնտեն խնդրել է պահել ֆուտբոլիստին, որի ծառայություններով հետաքրքրված է «Ռեալը»:
Լոնդոնյան ակումբի ղեկավարությունը պատրաստ է Ազարին պայմանագիր առաջարկել շաբաթական 300 հազար ֆունտ եկամուտով: Թե որքան ժամանակով նախատեսված կլինի պայմանագիրը, չի հաղորդվում: