«Բանանցն» ուժեղ էր «Արարատից»
SportՖուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 21-րդ տուրում «Բանանցը» տանը 2:1 հաշվով հաղթեց հետնապահ «Արարատին»: Դաշտի տերերից դուբլի հեղինակ դարձավ հարձակվող Նենադ Ինյացը: Այս խաղից առաջ «Բանանցը» գլխավորել էր «Ալաշկերտից» հեռացած Արամ Ոսկանյանը:
«Բանանցը» 19 միավորով 5-րդ տեղում է, իսկ «Արարատն» ունի 6 միավոր:
Հիշեցնենք, որ տուրի մեկնարկային խաղում առաջատար «Ալաշկերտը» տանը 1:2 հաշվով պարտվել էր «Գանձասար-Կապանին»: Տուրը կեզրափակվի ապրիլի 1-ին Գյումրիում, որտեղ երրորդ տեղում գտնվող «Շիրակը» կընդունի Երեւանի «Փյունիկին» եւ հաղթանակի դեպքում կբարձրանա առաջին տեղ:
Հայաստանի առաջնություն, 21-րդ տուր
Մարտի 31
«Բանանց» - «Արարատ»՝ 2:1
Նենադ Ինյաց, 35, 67 - Գեղամ Թումբարյան, 81
Ապրիլի 1
«Շիրակ» - «Փյունիկ»՝ 15:00
Մարտի 30
«Ալաշկերտ» - «Գանձասար-Կապան»՝ 1։2
Դանիել Ստոյկովիչ, 63 - Գեղամ Հարությունյան, 45, Վալմերսոն, 71
Ֆոտո՝ «Բանանցի» մամուլի ծառայություն