Արամ Ա-ն ընդունել է Միջին Արեւելքի քրիստոնեության զորակցության ֆրանսիական կազմակերպության ներկայացուցիչներին
SocietyՆ.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունել է Միջին Արեւելքի քրիստոնեության զորակցության ֆրանսիական կազմակերպությունը ներկայացնող պատվիրակությունը, որում ընդգրկված են Լիբանանի, Սիրիայի եւ Իրաքի գրասենյակների ներկայացուցիչները: Այս մասին տեղեկանում ենք Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մամլո դիվանից:
Վեհափառ Հայրապետը ընդհանուր առմամբ ներկայացրել է Միջին Արեւելքում քրիստոնեության առջեւ ծառացած ներկայիս մարտահրավերները՝ շեշտելով քրիստոնեություն-իսլամ համակեցության կարեւորությունը: Վեհափառ Հայրապետը նաեւ անդրադարձել է ընդհանուր կրոնների ու մշակույթների փոխհարաբերություններին: Նա ընդգծել է հայերի եւ ֆրանսիացիների դարավոր գործակցությանը եւ Ցեղասպանության գծով Ֆրանսիայի որդեգրած դրական մոտեցումը: