«Զսպվող քաղաքացին» օրակարգ է թելադրում
Blog
Մի փոքր անդրադարձ հոկտեմբերի 10-ի հանրահավաքին. այդ հանրահավաքում ՀԱԿ առաջնորդը նույն «բազմահազարանոց» զանգվածների բուռն արձագանքներին հակադարձեց՝ «զսպեք դրան» արտահայտությամբ՝ ինչը խոսում է հանրահավաքի բավականին «ժողովրդավարական» լինելու մասին:
Տեր-Պետրոսյան-հանրահավաք տանդեմի հետ կապված մի հղում ևս, առաջին նախագահը նաև հստակ նշեց, որ ժողովուրդը չի ուղղորդելու Քառյակի գործողությունները, դա սխալ է, և հղի բազում հետևանքներով:
Տեր-Պետրոսյանը պարզ ձևակերպեց, որ իրենց հետագա քայլերի մասին ժողովուրդը կիմանա առաջիկա հանրահավաքների ընթացքում՝ «Քառյակի որոշումները իրականցնում են լիդերները»:
Տարօրինակ իրավիճակ է ստացվում. ո՞ւմ անունից է խոսում Զուրաբյանը «զսպվածների», թե…
Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը